Armenian (Հայերեն)English

Կենսագրություն

  • 1959 – Ծնվել է Ֆրեզնոյում, ԱՄՆ:

  • 1980-85 – Ավարտել է Կալիֆորնիայի պետական համալսարանը՝ ստանալով գիտական տիտղոսներ պատմության ու արեւելագիտության բնագավառներում, Իրավունքի եւ դիվանագիտության Ֆլետչեր (Fletcher) ինստիտուտը եւ Վաշինգթոնի Ջորջթաուն համալսարանի Իրավունքի կենտրոնը:

  • 1988 – Վերադարձել է Հայաստան՝ կամավոր հիմունքներով աշխատելու Մեծ երկրաշարժի գոտում:

  • 1991-92 – Նշանակվելով անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար` դիվանագիտական հարաբերություններ հաստատեց հարյուրից ավելի երկրների հետ, Միավորված Ազգերի Կազմակերպությունում բարձրացրեց Հայաստանի դրոշը, պաշտպանեց մեր երկրի ազգային-պետական շահերը աշխարհով մեկ եւ Ստամբուլում առաջին անգամ բարձրաձայնեց Հայոց ցեղասպանության մասին:

  • 1992-2002 – Ընդդիմադիր լինելով Հայաստանի բոլոր վարչակարգերին, հիմնադրեց եւ ուղղորդեց Հայաստանի առաջին անկախ հետազոտական կենտրոնը՝ ՌԱՀՀԿ-ն:

  • 2002-2012 – Որպես «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, ապաեւ խորհրդարանում նրա առաջնորդ, պայքարեց կոռուպցիայի դեմ եւ հանուն տնտեսական բարեփոխումների, խմբակցության կողմից կազմակերպեց շարքային քաղաքացիների խնդիրների հարուցումն ու լուծումը, առաջարկեց Արցախի պաշտոնական ճանաչումը, ինչի մասին հայտարարեց նաեւ Բաքվում:

  • 2013 – Առաջադրեց Հայաստանի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը` հասնելու համար Սահմանադրական հանրապետության կայացմանը, հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծմանը, քաղաքացիների աշխատավարձերի ու կենսաթոշակների շեշտակի ավելացմանը, պետական կառավարման մեջ կոռուպցիայի վերացմանը. ձեւավորելու համար Հայաստանի ազգային շահերից բխող արտաքին քաղաքականություն. կանգնեցնելու համար աղետալի արտագաղթը եւ կենսակոչելու Մեծ վերադարձը դեպի Նոր Հայաստան:

Raffi K. Hovannisian
signbarev  facebook  youtube

Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբ © 2013
Բոլոր իրավունքները պաշտպանված են:
ՀՀ, Երեւան 0002, Մոսկովյան 31, բն. 76ա, հեռախոսներ` (37410) 53-69-13, 53-26-97, հեռապատճեն` (37410) 53-26-97, Էլ. փոստ՝ raffi.president@live.com